«Գազի Կոլյան» ինքնասպան է եղել Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով

Jul 12, 2018 Չի մեկնաբանվել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, հուլիսի 9-ին, տանն ինքնասպան է եղել 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանը՝ հանրությանը առավել հայտնի «ՏրանսԳազ» ՍՊԸ-ի տնօրեն Գազի Կոլյան:

Տեղեկություններ տարածվեցին, որ նա ինքնասպան է եղել պարգևատրված զենքով: Գաբրիելյանի դին գտել էին գլխի շրջանում հրազենային վնասվածքով, տուժածի ձեռքին էլ եղել էր ատրճանակ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել փաստաթղթեր առ այն, որ Նիկոլայ Գաբրիելյանը տվյալ հրազենով պարգևատրվել է վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ:

Ինչպես հայտնի է 2000-2007 թվականներին ՀՀ վարչապետ է եղել Անդրանիկ Մարգարյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “«Գազի Կոլյան» ինքնասպան է եղել Անդրանիկ Մարգարյանի նվիրած զենքով”

Մեկնաբանել