Անհիմն արշավ է. Զեյնալյանը`նույնասեռականության օրինականացման մասին

Jul 12, 2018 Չի մեկնաբանվել

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է սոցցանցերում տարածված այն լուրերը, իբրեւ թե ինքը ցանկանում է ՀՀ-ում օրինականացնել նույնասեռականությունը:

«Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին, բայց այս պարագայում չարձագանքելը որոշների մոտ իրենց սուտն առավել մեծ մասշտաբով տարածելու հնարավորություն է ընձեռում:

Հարգելիներս, ես ոչ այս շաբաթ, ո՛չ նախորդ ամսին և ո՛չ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Սոցիալական տիրույթում սկսված այս արշավն անհեթեթ ու անհիմն է»,- գրառման մեջ նշել է նախարարը։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Անհիմն արշավ է. Զեյնալյանը`նույնասեռականության օրինականացման մասին”

Մեկնաբանել