«Զվարթնոց»-ի հին մասնաշենքն ու մի շարք այլ շենքեր ստացան պատմական հուշարձանի կարգավիճակ

Jul 12, 2018 Comments Off on «Զվարթնոց»-ի հին մասնաշենքն ու մի շարք այլ շենքեր ստացան պատմական հուշարձանի կարգավիճակ

ՀՀ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստայանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այսօր փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել եւ հետևյալ կառույցները ստացել են պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ: Դրանք են՝

1. «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը
2. «Ռոսիա» (Այրարարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով)
3. «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը
4. «Հրազդան» մարզադաշտը,

5. Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով)
6. Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» մետրոյի կայարանը
7. «Գաֆեսճյան» ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ):

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: