Սերժ Սարգսյանի գանգատը՝ «սաղ Պուտինն էր մեղավոր».Հիմա ումից է պահանջելու հինգ շրջանները

Jul 12, 2018 Չի մեկնաբանվել
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մասնավոր զրույցների ժամանակ բողոքում է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեղավորը նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էր, որը շարունակ ճնշում էր գործադրում իր վրա, որպեսզի Հայաստանը վերադարձնի ազատագրված հինգ շրջանները, ընդ որում՝ ոչ մի բանի դիմաց:
Նախագահ Սարգսյանն ասում է, որ հեղափոխության արդյունքում Հայաստանի իշխանությունը դարձավ ավելի անզիջում, որովհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես հրաժարվում է բանակցել Ղարաբաղի հարցով՝ ասելով, թե հարցի լուծմանը պետք է մասնակցեն Արցախի ընտրված իշխանությունները: Հիմա ումից է Պուտինը պահանջելու հինգ շրջանները՝ հարցնում է Սերժ Սարգսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Գլխավոր Թողարկում, Մամուլ
Անդրադարձներ չկան to “Սերժ Սարգսյանի գանգատը՝ «սաղ Պուտինն էր մեղավոր».Հիմա ումից է պահանջելու հինգ շրջանները”

Մեկնաբանել