Հուլիսի 16-ին,թե՞ օգոստոսի 8-ին.Ելք-ի ու ՀՀԿ-ի առաջարկները տարբեր են

Jul 12, 2018 Չի մեկնաբանվել

«Առաջարկում ենք Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը սահմանել 2018-ի հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին»,- Երևանի քաղաքապետարանի արտահերթ նիստին հայտարարեց  Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Մինչ այդ  «Ելք»-ն առաջարկեց քաղաքապետի արտահերթ ընտրությունը կազմակերպել օգոստոսի 8-ին:

«Առաջին հայացքից թվում է՝ քաղաքապետի արտահերթ ընտրության օր ու ժամ ենք որոշում, բայց խնդիրն ավելի խորն է: Ժամկետները բավականին կարճ են ու մենք որոշում ենք 30 օրվա ընթացքում քաղաքապետի ընտրության օրը մեր շրջանակներում: Եթե առաջադրում չի լինում, նշանակվում է արտահերթ ընտրություն»,- ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով առաջարկում էր արտահերթ ընտրության օր սահմանել օգոստոսի 8-ին: «Օգոստոսին չանցկացնելու խոչընդոտները, որ ստեղծվում են, հաղթահարվելու են մեծ գումարների հատկացմամբ՝ տպարաններ, հանձնաժողովներ, դպրոցներ: Սա սաբոտաժ չէ, սաբոտաժ է պետության դեմ:Ունենք  լծակներ՝ սաբոտաժը շրջանցելու»,- ասաց Խաժակյանը:

Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո 3-րդ աշխատանքային օրը հրավիրվում է արտահերթ նիստ, որտեղ որոշվում է արտահերթ ընտրության օրը:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Հուլիսի 16-ին,թե՞ օգոստոսի 8-ին.Ելք-ի ու ՀՀԿ-ի առաջարկները տարբեր են”

Մեկնաբանել