Պետական համակարգը կազմալուծվում է. «Քանի դեռ Նիկոլի ռեյտինգը բարձր է, լռում են, բայց մի օր պայթելու է»

Jul 12, 2018 Comments Off on Պետական համակարգը կազմալուծվում է. «Քանի դեռ Նիկոլի ռեյտինգը բարձր է, լռում են, բայց մի օր պայթելու է»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական համակարգի միջին օղակներում աշխատանքը կազմալուծված է, քանի որ այժմ աշխատում են «ստուգող-բռնող» մարմինները: Վարչությունների, բաժնի պետերի մակարդակում խոսում են, որ քանի դեռ արտահերթ ընտրություններ չեն եղել, լուրջ ռեֆորմներն անհնար են: Այս շրջանակը քաղաքականացված չէ, փոփոխություններն էլ, որպես կանոն, չեն ազդում նրանց վրա, սակայն հեղափոխությունից հետո կադրային փոփոխությունների ալիքն արդեն նրանց է հասել․ ոմանց ասվել է՝ դիմում գրեք գնացեք։«Համակարգը կազմալուծվում է, ահագին մարդիկ դուրս են գալիս, եկողները մյուսներին որպես պոտենցիալ հանցագործ են նայում: Ներսում մեծ դժգոհություն է հասունանում։ Ուղղակի, քանի դեռ Նիկոլի ռեյտինգը բարձր է, լռում են, բայց մի օր պայթելու է»,- ասաց պետական համակարգի մեր աղբյուրը»:

 

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: