ԱԱԾ-ն` Մովսես Հակոբյանի առանձնատանը հնարավոր ստուգումներ իրականացնելու մասին

Jul 11, 2018 Չի մեկնաբանվել

Տարիներ շարունակ մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ներկայումս ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես հակոբյանի գործունեության վերաբերյալ:

Նախորդ տարիներին մամուլում եղան հրապարակումներ այն մասին, որ նա իր առանձնատունը վաճառել է ՊԲ-ին, իսկ հետո նույն առանձնատուջնը նվեր ստացել ՊԲ-ից: Բազմաթիվ հրապարակումներ կան բանակի կարիքների համար կատարված գնումների ժամանակ Հակոբյանի կողմից կատարված ոչ այնքան օրինական քայլերի մասին:

Այս ամենը հաշվի առնելով և հստակ տեսնելով, որ ՀՀ ԱԱԾ-ն պայքարում է հայաստանում տարիներ շարունակ արմատացած կոռուպցիայի դեմ Politrik.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին պարզելու համար իր ղեկավարած կառույցը պատրաստվու՞մ է ստուգումներ իրականացնել նաև Մովսես Հակոբյանին պատկանաող առանձնատներում:

Մեր հարցման ի պատասխան ՀՀ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Ա. Խաչատուրյանը պատասխանել է.«ՀՀ  ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրված Ձեր 25.06.2018թ. տեղեկատվություն ստանալու հարսման կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ ԱԱԾ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում մամուլի բոլոր այն հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային անտվատգության մարմինների լիազորություններին:

Միաժամանակ, ՀՀ ԱԱԾ կողմից ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող  օպերատիվ-հետախուղական միջոցառումները նախապես չեն հրապարակվում»:

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “ԱԱԾ-ն` Մովսես Հակոբյանի առանձնատանը հնարավոր ստուգումներ իրականացնելու մասին”

Մեկնաբանել