Սաշիկ Սարգսյանի որդին կալանավորվեց

Jul 11, 2018 Comments Off on Սաշիկ Սարգսյանի որդին կալանավորվեց

Դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը:

Ինչպես արդեն հայտնել ենք, Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։

Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետեւանքով։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, միջադեպին ականատես անձի ինքնությունը։

Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: