ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել Օսիպյանի քավորի աշխատասենյակում

Jul 11, 2018 Comments Off on ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել Օսիպյանի քավորի աշխատասենյակում

Օրերս հայկական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում, եւ հնարավոր է քրեական գործ հարուցվի:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այս կապակցությամբ հայտարարել է, որ ծառայողական քննություն է ընթանում, եւ որ ծառայողական քննության առարկան վարչության գործունեությունն է, որի ղեկավարը Կարապետյանն է:

lragir.am-ի տեղեկություններով, այսօր ԱԱԾ-ն «կնքել» է Կարեն Կարապետյանի աշխատասենյակը եւ խուզարկություն է կատարում:

Նշենք, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետը Վալերի Օսիպյանի քավորն է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: