Սլավիկ Հարությունովը գտնվել է դեղերի, աֆեկտի ազդեցության տակ. Իվետա Տոնոյանը՝ Օլիմպիավանի հայտնի միջադեպի մասին (video)

Jul 12, 2018 Comments Off on Սլավիկ Հարությունովը գտնվել է դեղերի, աֆեկտի ազդեցության տակ. Իվետա Տոնոյանը՝ Օլիմպիավանի հայտնի միջադեպի մասին (video)

Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Օլիմպավանի միջադեպին: Հարցին, թե տեղեկություն եղավ, որ ստուգվում է ծեծկռտուքին Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը, ի՞նչ տեղեկություն կա այս մասին, նա պատասխանեց. «Այս պահին ունենք Վյաչեսլավ Հարությունյանի խոսքը այն մասին, որ ծեծկռտուք չի եղել, ինքը սայթաքել ու ստացել է այդ վնասվածքները: Իսկ Գագիկ Ծառուկյանի մասով որևէ զարգացում, ընթացակարգ չկա»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ Հարությունյանը փոխեց իր խոսքը, սկզբում ասում էր, որ ծեծել են, հիմա՝ սայթաքել, ընկել է, Ի. Տոնոյանը պատասխանեց, որ այս ամենի մասին կարող է ասել այնքանով, որքանով հետևել է մամուլին, և Հարությունյանն ասել է, որ եղել է «դեղերի ազդեցության տակ», եղել է որոշակի վիրավորվածություն, որովհետև բազմաթիվ անգամ փորձել է կապվել Ծառուկյանի հետ, բայց չի ստացվել և լարվածություն է առաջացել իր մոտ, իսկ նիստի ժամանակ դիմել է Գագիկ Ծառուկյանին, հետո առանձնազրույցի խնդրանքով էր դիմել, դա հետաձգվել էր, բարկացել է, աթոռն է շուռ տվել և վնասվածք է ստացել, իսկ առաջին հայտարարությունը դեղերի և աֆեկտի պատճառով է:

Հարցին՝ տուժողի նկատմամբ ճնշումներ կամ կաշառելու փորձ չի արվել, Ի. Տոնոյանը պատասխանեց. «Դուք բազմաթիվ հնարավորություն կունենանք զրուցելու նրա և նրա տիկնոջ հետ: Սա իրականության հետ բացարձակ առնչություն չունի»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: