Լարված իրավիճակ Արարատի մարզում. երթևեկությունը կաթվածահար է եղել

Jul 10, 2018 Չի մեկնաբանվել

Այսօր՝ հուլիսի 10-ին, Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի՝ կապված ոռոգման ջրերի հետ, փակել էին Երևան-Երասխավան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածը: Ինչպես տեղից հայտնում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, գյուղացիները բարձրաձայնում են, որ ամռան այս տապին իրենք ունեն ջրի խնդիրներ, չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարեն: Մի քանի ժամ ճանապարհը փակելուց հետո, այնուամենայնիվ, գյուղացիները բացեցին ճանապարհը, ասելով, որ եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չլուծվի, իրենք նորից կփակեն ճանապարհը, այս անգամ՝ անժամկետ:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Անդրադարձներ չկան to “Լարված իրավիճակ Արարատի մարզում. երթևեկությունը կաթվածահար է եղել”

Մեկնաբանել