Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Չայնիի ոլորանների սկզբնամասում բախվել են Toyota-ն, Mitsubisi Pajero-ն և Honda-ն

Jul 10, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Չայնիի ոլորանների սկզբնամասում բախվել են Toyota-ն, Mitsubisi Pajero-ն և Honda-ն

Այսօր՝ հուլիսի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորանների սկզբնամասում բախվել են 25-ամյա Սերոբ Մկրտչյանի վարած Toyօta Camry մակնիշի 77 PR 711 համարանիշի, 40-ամյա Հովսեփ Արամայիսյանի վարած Mitsubisi Pajero IO մակնիշի 35 GA 602 համարանիշի և 48-ամյա Կարեն Մկրտչյանի վարած Honda մակնիշի 35 QՍ 015 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: