Հրդեհ՝ «Հաղթանակ» զբոսայգում. կրակի տարածման դեմ պայքարում էին հրշեջ-փրկարարներն ու ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկները

Jul 09, 2018 Comments Off on Հրդեհ՝ «Հաղթանակ» զբոսայգում. կրակի տարածման դեմ պայքարում էին հրշեջ-փրկարարներն ու ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկները

Այսօր՝ հուլիսի 9-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների միջամտությունը՝ կրակը մարելու համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկ, ինչպես նաև ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկների հերթապահ խումբը։ Փրկարարները և բժիշկները նախ կանխել են կրակի տարածումը, որից հետո մարել այն։ Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: