Դիլիջանի ոլորաններում Suzuki-ն սահել է դեպի ձորը. վարորդը և ուղևորը վնասվածքներ են ստացել

Jul 08, 2018 Comments Off on Դիլիջանի ոլորաններում Suzuki-ն սահել է դեպի ձորը. վարորդը և ուղևորը վնասվածքներ են ստացել

Հուլիսի 8-ին՝ ժամը 14:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 Երևան-իջևան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին (7-րդ ոլորանում) «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մ սահել դեպի ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը՝ Մ. Պ.-ն (ծնված 1961 թ.) և ուղևորը՝ Ն. Բ.-ն (ծնված 2010 թ.), տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: