Թաիլանդական քարանձավում արգելափակված դպրոցականներից 4-ին դուրս են բերել

Jul 08, 2018 Comments Off on Թաիլանդական քարանձավում արգելափակված դպրոցականներից 4-ին դուրս են բերել

Թաիլանդում փրկարարներին հաջողվել է քարանձավից դուրս բերել ավելի քան երկու շաբաթ այնտեղ արգելափակված 12 տղաներից չորսին: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ վկայակոչելով թաիլանդական պաշտոնական աղբյուրները:

Հաղորդվում է, որ առաջիկա ժամերին դուրս կբերվեն ևս երկու հոգի:

Նրանց կտեղափոխեն հիվանդանոց՝ հետազոտության:

Հիվանդանոցում պատրաստվել են բոլոր պայմանները քարանձավում երկու շաբաթ անցկացնելուց հետո անհրաժեշտ վերականգնման համար:

Թաիլանդի հյուսիսում գտնվող Թհամ Լուանգ քարանձավային համալիրում հունիսի 23-ից արգելափակված են 11-16 տարեկան 12 պատանի ֆուտբոլիստներ և նրանց մարզիչը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: