Ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյանի «գաի պոստ»-ի մոտ բախվել են Mitsubishi Lancer-ն ու Mitsubishi Colt-ը. կա 5 վիրավոր

Jul 08, 2018 Comments Off on Ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյանի «գաի պոստ»-ի մոտ բախվել են Mitsubishi Lancer-ն ու Mitsubishi Colt-ը. կա 5 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցելԿոտայքի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Աբովյանի գաի պոստ»-ի հարևանությամբ բախվել են Գավառ քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Տիգրան Դարբինյանի վարած Mitsubish Lancer մակնիշի 35 MG 606 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 57-ամյա Հռիփսիմե Մելիքսեթյանի վարած Mitsubishi Colt մակնիշի 35 MO 137 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi Colt-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 90-ամյա Ռաֆիկ Եգորյանը, 36-ամյա Ելիզավետա Մելիքսեթյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 8-ամյա Վարազդատ Խաչատրյանը, 12-ամյա Էդուարդ Խաչատրյանը և վարորդ Հ. Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ծառայողի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: