Ողբերգական դեպք՝ Վրաստանում. կորած զբոսաշրջիկներին մահացած են հայտնաբերել

Jul 08, 2018 Comments Off on Ողբերգական դեպք՝ Վրաստանում. կորած զբոսաշրջիկներին մահացած են հայտնաբերել

Անհետ կորած ամուսսնուն և կնոջը մահացած են հայտնաբերել Վրաստանի Դուշեթսկու շրջանում (Մխեթա-Մտիանեթի շրջանում): Ներկայումս ոստիկանությունը շարունակում է 4-ամյա երեխայի որոնողական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Новости Грузия-ն՝ վկալակոչելով ՆԳՆ կայքին:

Ըստ գերատեսչության, ընտանիքը հանգստանալու էր եկել Վրաստան: Մահացած ամուսինները Վրաստանի և Միացյալ Նահանգների քաղաքացիներ էին:

Ցվերի գյուղում ոստիկանները գտել էին անհետ կորածների մեքենան և անձնական իրերը: Մի քանի ժամ անց, զբոսաշրջիկներից մեկին՝ կնոջը, հայտնաբերել են է ջրվեժի մոտակա կիրճում՝ մեքենայից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա, տղամարդու մարմինը հայտնաբերվել է ջրվեժին հարող տարածքում:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: