Կոչ.Պուտինին ռազմական հանցագործ հայտարարել

Jul 07, 2018 Comments Off on Կոչ.Պուտինին ռազմական հանցագործ հայտարարել

Կանադայի խորհրդարանում գրանցված  խնդրագրով  առաջարկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ռազմական հանցագործ ճանաչել։

Խնդրագիրն արդեն 150 ստորագրություն է հավաքել։

«Մենք՝ Կանադայի քաղաքացիներս, Կանադայի կառավարությանը կոչ ենք անում Պուտինին ռազմական հանցագործ հայտարարել և հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարանին՝ մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ագրեսիայի և ահաբեկչությանն օժանդակելու համար»,-ասվում է խնդրագրում։

Փաստաթղթում նշվում ոչ միայն Ուկրաինայի դեմ Պուտինի գործողությունների, այլև Դոնբասի երկնքում մալայզիական MH-17-ը խոցելու մասին, 2008-ին ՌԴ-ի Վրաստան ներխուժումը, արյունարբու սիրիական ռեժիմին աջակցությունը, քաղաքական հետապնդումները և սպանությունները՝ ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ արտերկրում։

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: