6 ամսում առաջին անգամ

Jul 06, 2018 Comments Off on 6 ամսում առաջին անգամ

Հարավային Կորեան 6 ամսում առաջին անգամ դադարեցրել է իրանական նավթի եւ խտանյութի մատակարարումները, հայտնում է Reuters-ը՝  նշելով, որ հուլիսին Հարավային Կորեան ԱՄՆ ճնշման ֆոնին իրանական նավթը չի ընդունել, որը դաշնակիցներից պահանջում է նոյեմբերին իրանական նավթից հրաժարվել:

Այդուհանդերձ, Ճապոնիան դեռեւս շարունակում է իրանական նավթը ներմուծել, սեպտեմբերին իրանական նավթը գնելու հնարավորությունը դիտարկում են եւս մի քանի գնորդներ, ասել է աղբյուրը:

Երկու այլ աղբյուր հայտնել են, որ հարավային Կորեան Իրանից հում նավթի հուլիսյան մատակարարումները դադարեցրել է, քանի որ հայտնի չէ Իրանի հետ առեւտուր անելու դեպքում կազատվի՞ ԱՄՆ պատժամիջոցներից:

Չեղարկումը նշանակում է, որ Հարավային Կորեան իրանական նավթը չի մատակարարի օգոստոսին, 2012 թվականի օգոստոսից առաջին անգամ:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: