ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Jul 05, 2018 Comments Off on ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Եվրամիությունը վեց ամիս ժամկետով երկարաձգել է տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, որոնց վերջնաժամկետը լրանում է հուլիսի վերջին: Այս մասին հայտնել է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը: Ինչպես նշվում է հայտարարության մեջ՝ 2018 թվականի հուլիսի 5-ին Խորհուրդը մինչև 2019 թվականի հունվարի 31-ը երկարաձգել է տնտեսական պատժամիջոցները, որոնք ուղղված են Ռուսաստանի տնտեսության կոնկրետ հատվածների դեմ:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: