Չեզոքացվել է հանցախումբ. նրանց թվում կան հայեր. տեսանյութ

Jul 05, 2018 Comments Off on Չեզոքացվել է հանցախումբ. նրանց թվում կան հայեր. տեսանյութ

Իսպանիայի ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում ձերբակալել է հայ-վրացական հանցավոր խմբավորման անդամների:

Նշվում է, որ խումբը ղեկավարել են վրացի «օրենքով գողեր» Կախա և Լաշա Շուշանաշվիլիները, ինչպես նաև հայ «օրենքով գող», հայտնում է Sputnik Грузия-ն:

Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 129 մարդ, այդ թվում` 7 «օրենքով գող»:

Նրանց կասկածում են հանցագործությունների՝ այդ թվում զենք պահելու ու զարդերի գողությունների մեջ։

Կալանավորումները իրականացվել են անցած շաբաթ Իսպանիայում ու Ֆրանսիայում։ Ձերբակալվածներից մի քանիսը միջազգային հանցախմբի բարձրաստիճան անդամներ էին։

Ֆրանսիայի ու Վրաստանի ոստիկանությունը նույնպես մասնակցել է գործողություններին:

Քննությամբ պարզվել է, որ ձերբակալված Վրաստանի քաղաքացիներից մեկի տանը ոսկերչական գործարան է եղել, որտեղ մշակվել են գողացված զարդերը: Մյուս ձերբակալված Վրաստանի քաղաքացին ղեկավարում էր խմբի ֆինանսները:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: