Վաչիկ Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը ՀՔԾ-ն վարույթ է ընդունել

Jun 25, 2018 Comments Off on Վաչիկ Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը ՀՔԾ-ն վարույթ է ընդունել

3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչիկ Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը Քննչական կոմիտեից ուղարկվել է Հատուկ քննչական ծառություն։ Aysor.am-ին ՀՔԾ լրատվական ծառայության պատասխանատու Մարինա Օհանջանյանն ասաց, որ քրեական գործըն ընդունվել է ՀՔԾ վարույթ։

Ավելի վաղ Վաչիկ Ղազարյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 20-21-ին կատարված խուզարկությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ։ Քրեական գործի թիրախում էր հենց Վաչիկ Ղազարյանը։

Քրգործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել նաև «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ. Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում։

Արդյունքում՝ «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց, «Ռենջ Ռովեր» և «Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ռ.Բեգլարյանի ամուսինը՝ Վ. Ղազարյանը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետևաբար «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն պարտավոր է եղել օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: