Ողբերգական վթար Դիլիջանում. 2 անչափահաս երեխաների 26-ամյա հայրը տեղում մահացել է

Jun 25, 2018 Comments Off on Ողբերգական վթար Դիլիջանում. 2 անչափահաս երեխաների 26-ամյա հայրը տեղում մահացել է

Հունիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի բնակիչ, 26-ամյա Գևորգ Եսայանն, իր վարած Volkswagen-Vento մակնիշի 35 FN 251 համարանիշի ավտոմեքենայով, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին և մոտ 8 մետր բարձրությունից գլխիվայր ընկել Կալինինի փողոցի 177 շենքի բակ: Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր վիճակկում տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածն ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: