Ինչ-որ բան սխալ է մեզ մոտ, մենք համարժեք չենք տրամադրված

Jun 24, 2018 Comments Off on Ինչ-որ բան սխալ է մեզ մոտ, մենք համարժեք չենք տրամադրված

Ինչ-որ բան սխալ է մեզ մոտ, մենք համարժեք չենք տրամադրված, համարժեք չենք պատրաստվում, գոնե հոգեբանորեն։

Մեր հարեւանությամբ 5-6 միլիոնանոց հասարակության հիմնական մեդիա թեման, ամեն շաբաթ, ամեն օր, հայերի ու Հայաստանի ոչնչացումն է, իսկ մեզ մոտ էդպես չէ։ Մեր դեպքում ժամանակ առ ժամանակ խոսքը գնում է համապատասխան պատասխանի մասին, բայց ոչ իրենց պես, ամեն օր խոսում ու ապրում են մեզ ոչնչացնելու թեմայով։

Միշտ պաշտպանության մասին խոսողը մեկա ավելի թույլ վիճակում է, քան որ ինչքան էլ մաքրասեր եղար, եթե ցեխ շպրտեն վրադ, դու ես մաքրվելու, իսկ իրենք գնում են մաքսիմումով ու սարի գագաթին նշան բռնողը գոնե փեշին կհասցնի քարը սկզբորնքով։

Եթե պաթոսախեղդ լոպազութնունը դնենք մի կողմ, շատ վտանգավոր իրավիճակ է։ Ու վտանգը մեր հոգեբանական տրամադրվածությունից է գալիս, ոչ թե այլ բաներից։

Ոնց կարելի է հասնել համարժեք հոգեբանական բալասնի։ Մենք էլ պետք է ապրենք մերն ազատելու սկզբունքներով, ամբողջ հասարակությունը։ Ու դա պետք է լինի կոնկրետ ծրագիր, իր հոգեբանական և տեխնիկական բաղադրիչներով։ Բայց մեր հասարակությունը շատ հեռու է Շահումյանը կամ Գանձակը հետ վերցնելու գաղափարներով ապրելուց, վստահ եմ հիմա իմ գրածն էլ շատ խորթ կհնչի ու շատերը ներքուստ կնեղվեն, թե ինչ Գանձակ, հիմա 21 րդ դարն է։ Հա, լսել եմ, որ 21-րդ դարն է, ու էդ 21-րդ դարում մեր հարևան երկրում գլուխ կտրողներն են հերոսներ, ընենց որ իրականությունից պետք չէ կտրվել։

Թուրքիայի մասին դեռ չեմ խոսում։

Վահրամ Միքայելյանի գրառումը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: