Սարատովկա գյուղի մոտակա անտառում քաղաքացի է կորել

Jun 24, 2018 Comments Off on Սարատովկա գյուղի մոտակա անտառում քաղաքացի է կորել

Հունիսի 24-ին, ժամը 18:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 12:00-ի սահմաններում Վ. Ա.-ն (1939 թ.) կորել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակա անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ժամը 21:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 10 փրկարար ծառայող, 10 ոստիկան և կորած քաղաքացու հարազատներից 5 հոգի:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: