Էկոլոգիական աղետի վտանգները և չափսերը. «Երկիր Ծիրանի» -ի անդամներն Ամուլսարում են

Jun 24, 2018 Comments Off on Էկոլոգիական աղետի վտանգները և չափսերը. «Երկիր Ծիրանի» -ի անդամներն Ամուլսարում են

2018 թվականի հունիսի 23-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները, նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, այցելեցին Ամուլսարի հանքավայր։

Ինչպես արդեն նշել ենք, նման այցերը տեղի են ունենալու պարբերաբար, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում՝ հանրային իրազեկման, հանրային բողոքների և առկա խնդիրների հանրայնացման, պահանջների ներկայացման և խնդիրները լուծելու նպատակով։

Ամուլսարի հանքավայրի այցելությունն արձանագրեց, որ Վայոց Ձորի տարբեր համայնքերի բնակիչները բողոքում են (փակել էին հանքավայր տանող բոլոր ճանապարհները) Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ՝ քաջ գիտակցելով դրա հետևանքով առաջացած էկոլոգիական աղետի վտանգները և չափսերը։

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծով Ջերմուկ առողջարանային քաղաքի անմիջապես հարևանությամբ իրականացվելու է ոսկու բաց հանքավայրի շահագործում և Ջերմուկ քաղաքի հարևանությամբ գտնվող Գնդեվազ գյուղի տարածքում ցիանային գործարանի կառուցում:

Ջերմուկը գտնվում է բաց հանքից 10 կմ հեռավորության վրա:  Հանքավայրի շահագործման աշխատանքների հետևանքով առաջացած աղմուկը և փոշին տարածվում են Ջերմուկ քաղաքի վրա: Առողջարանային քաղաքի բնակիչները բողոքում էին նաև զբոսաշրջիկների քանակի նվազման փաստից: Հանքավայրի շահագործման որոշ հատվածներ արդեն տեսանելի էին Ջերմուկից:

Ամուլսարի շահագործման նախագծի թույլտվությունը «Lydian International» ընկերությանը տրվել է բռնապետական համակարգը վերջին 10 տարիներին ամբողջությամբ ղեկավարող Սերժ Սարգսյանի կողմից: Հայաստանի Հանրապետություն «Lydian International»  ընկերության մուտքի և Ամուլսարի նախագծի իրականացման գործարքի կնքահայրն է   Սերժ Սարգսյանի  հովանավորյալ, նրա կողմից ՀՀ նախագահ նշանակված Արմեն Սարգսյանը: Արմեն Սարգսյանն այդ ընկերությունում հանդիսացել է մեծածավալ լիազորություններով տնօրեն:

Հանքավայրի շահագործման տարածքի մեր այցելած հատվածի չափսերը վկայում են այն մասին, որ «Lydian International» ընկերությանը տրմադրված հողատարածքից բացի ավերվել են իրեն չպատկանող մեծածավալ այլ տարածքներ ևս:

Ջերմուկ համայնքի բնակիչները նշում էին, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իրականացրել են բողոքի նմանատիպ գործողություններ, սակայն դրանք դադարեցրել են Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների հետ բանակցությունների արդյունքում՝ պայմանով, որ վերջնական լուծում կտրվի հանքի շահագործման դադարեցման հարցին։

Հայաստանի Հանրապետության կառավարության հետ բանակցությունների ընթացքում` վերջին 15 օրերին, հանքավայրում պայթեցման աշխատանքներն ավելի են հաճախացել, իրականացվել են օր ու գիշեր։ Հայաստանի Հանրապետության կառավարության խոստացած ժամկետներից ավելի երկար սպասելով և որևէ արդյունք չգրանցելով՝ Վայոց Ձորի բնակիչները որոշում են կայացրել փակել դեպի հանքավայր տանող բոլոր ճանապարհները և չդադարեցնել բողոքի գործողությունները, մինչև հանքավայրի աշխատանքների լրիվ և վերջնական դադարեցումը։

Համաձայն մասնագետների փորձագիտական տվյալների Ամուլսարի շահագործումը սպառնում է ոչ միայն Վայոց Ձորի բնակիչներին, բուսական և կենդանական աշխարհին, այլև ողջ Հայաստանի Հանրապետության տարածքին, մասնավորապես Սևանա լճի և Արարատյան դաշտավայրի անվտանգությանն ու գոյությանը (Արփա գետի և Սևանա լճի ջրերի աղտոտման հետևանքով)։

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը դավադիր ծրագիր է՝ ուղղված Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու գոյությանը։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում Վայոց Ձորի բնակիչներին և կոչ է անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին Ընդվզման գործողություններ իրականացնել իրենց բնակավայրերում` ի պաշտպանություն Ամուլսարի և ընդդեմ «Lydian International» ընկերության ոճրագործության։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին ակտիվորեն, անաչառ և բազմակողմանի լուսաբանել Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիաներն ու գործողությունները։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը միանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բողոքին և պահանջում է.

 

  • Անհապաղ դադարեցնել Ամուլսարի շահագործումը:
  • Միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրին և բնակչությանը պատճառված բոլոր վնասների հատուցումն ապահովելու հարցում:
  • Հատուցել Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաք չգործելու հետևանքով հասցված ֆինանսական և բարոյական վնասները։
  • Պատասխանատվության կանչել բոլոր այն անձանց, ում ապօրինի գործողությունների պատճառով սկսվել է Ամուլսարի հանքի շահագործումը, մասնավորապես Սերժ Սարգսյանին և Արմեն Սարգսյանին։

Տեղեկացնենք, որ երկուշաբթի օրը, 2018 թվականի հունիսի 25-ին Ջերմուկ քաղաքի  բնակիչները սկսում են համատարած բողոքի ակցիաներ և երթեր՝ պահանջելով Ամուլսարի հանքավայրի շահագործման անհապաղ դադարեցում՝ առանց որևէ նախապայմանի։

 

 

Կից ներկայացվում են հետևյալ հղումները.

 

 

  1. https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1976165455782975/UzpfSTEwMDAyNDE4OTcwNDMyOToyMjEzMTA3MDg2ODUyNTE/
  2. https://www.facebook.com/yerkir.tsirani.90/videos/220444215438567/
  3. https://www.facebook.com/yerkir.tsirani.90/videos/220553152094340/UzpfSTEwMDAyNDE4OTcwNDMyOToyMjA1NjA4Mjg3NjAyMzk/
  4. https://www.facebook.com/yerkir.tsirani.90/videos/pcb.221331868683135/221308792018776/?type=3&theater
  5. https://www.facebook.com/yerkir.tsirani.90/videos/220560865426902/
  6. https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/1976211129111741/UzpfSTEwMDAyNDE4OTcwNDMyOTozMDYwNjExMjk0OTk0MTQ6NzU6MDoxNTMwNDI4Mzk5Oi0yODA4NTU4Njk0NDgzMTg5MDQ3/

 «Երկիր Ծիրանի» կուսակցություն

Վայոց Ձոր, Ամուլսարի հանքավայր

23 հունիսի 2018

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: