Կաթողիկոսը պատժեց ապստամբ հոգեւորականին

Jun 24, 2018 Comments Off on Կաթողիկոսը պատժեց ապստամբ հոգեւորականին

Գարեգին Բ Կաթողիկոսի հունիսի 21-ի տնօրինությամբ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանն ազատվել է Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից:

Այս առնչությամբ Մայր Աթոռի լուսարարապետությանը թելադրվել է ապահովել Հայր Կորյունի կեցությունը մայրավանքում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբին հանձնարարական է տրվել քննության առնել Տ. Կորյուն աբեղա Առաքելյանի հետ առնչված խնդիրները:

Նորին Սրբության տնօրինությամբ Ս. Գայանե վանքի վանահայր է նշանակվել Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը, տեղեկացնում են Մայր Աթոռից:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: