«Միրզոյանն արդեն հաշվարկե՞լ է, թե մեր երկրում ինչքան փող է գողացվել». Ոսկան Սարգսյան

Jun 24, 2018 Comments Off on «Միրզոյանն արդեն հաշվարկե՞լ է, թե մեր երկրում ինչքան փող է գողացվել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է.

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրոզյանը հայտարարել է՝ միամտություն է կարծել, թե Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության կողմից չարաշահումների բացահայտումներով արտաքին պարտքը դժվար փակվի: Ա. Միրզոյանն արդեն հաշվարկե՞լ է, թե մեր երկրում ինչքան փող է գողացվել, ինչքա՞նը պետք է ետ գանձվի, ո՞ւմից, երբ, ի՞նչ ձևով: Հայաստանի արտաքին պարտքը շուրջ 7 միլիարդ դոլար է, որոշ հաշվարկներով՝ մեր երկրից 30 միլիորդ դոլար է գողացվել: Եթե իրավապահներն այդ փողերի տեղը չգիտեն, թող թերթեն վերջին տասնամյակների մամուլը, կարդան երկրի թալանի աղաղակող փաստերի մասին, դրանց վերաբերյալ գործեր հարուցեն, այն ժամանակ կերևա, թե ինչքան գումար է ետ վերադարձվում պետական բյուջե:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: