Արտառոց դեպք Երևանում. «Օպերայի» շենքի նկուղում խորոված են անում

Jun 23, 2018 Comments Off on Արտառոց դեպք Երևանում. «Օպերայի» շենքի նկուղում խորոված են անում

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է, հրդեհ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ: Պարզվել է, որ առաջացած ծխի պատճառը այն է, որ «օպերայի» նկուղում ինչ-որ մարդիկ խորոված են անում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: