Չնայած քրեական գործին, Եղվարդում շարունակվում է գործարանի շինարարությունը (տեսանյութ)

Jun 23, 2018 Comments Off on Չնայած քրեական գործին, Եղվարդում շարունակվում է գործարանի շինարարությունը (տեսանյութ)

ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նատի» թաղամասի բնակիչներն ահազանգում են. «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանը վտանգելու է իրենց կյանքն ու առողջությունը: Բնակիչները պահանջում են դադարեցնել գործարանի կառուցումը, որը գտնվում է անմիջապես բնակելի տների եւ պտղատու այգիների կողքին, հաղորդում է «ԵկոԼուրը»:

«Մենք ապրում ենք ատոմային ռումբի վրա, ինչ փաստաթուղթ էլ ներկայացնեն, ինչքան էլ մեզ համոզեն, մենք հասկանում ենք` գործարանը ինչ վտանգ է ներկայացնում…մեր այգիները, ամեն ինչը հեչ է լինելու, իսկ եթե հանկարծ պայթեց այդ գործարանը, ո՞ւր ենք գնալու, օդ ենք թռնելու…տարաների վրա օդի, գազերի համար տեղ են թողնելու, եւ այդ գազերի գոլորշին որ դուրս եկավ, բնությանն ու մարդկանց վնաս է լինելու…այդ տարաները բաց երկնքի, արեւի տակ շիկանալու են, գոլորշին ո՞ւր պետք է գնա, պետք է մենք շնչենք…մեր պահանջն է կամ վերացվի սա այստեղից, կամ մեզ փոխհատուցում տան, մենք այստեղից գնանք, պրծնենք», – «ԷկոԼուրի» հետ զրույցում ասացին «Նատիի» բնակիչները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: