Արոնյանը չկարողացավ տեղ գրավել լավագույն եռյակում

Jun 23, 2018 Comments Off on Արոնյանը չկարողացավ տեղ գրավել լավագույն եռյակում

Ավարտվել է «Grand Chess Tour»-ի Փարիզի փուլի արագ շախմատի մրցաշարը, որին Հայաստանը ներկայացրել է հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը 18 հնարավորից վաստակել է 9 միավոր և Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ կիսել 4-6-րդ տեղերը։

12 միավորով հաղթող է ճանաչվել ամերիկացի Ուեսլի Սոն, երկրորդը Նակամուրան է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կարյակինը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: