Կարեն Կարապետյանը հրաժարվել է պաշտոնից

Jun 23, 2018 Comments Off on Կարեն Կարապետյանը հրաժարվել է պաշտոնից

ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 21-ին, Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ որոշել է հրաժարվել Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից։

Aysor.am-ին հայտնի է դարձել, որ իր որոշումը նա պատճառաբանել է նրանով, որ կուսակցությունում ինքն ակտիվ գործունեություն չի ծավալում, և ճիշտ կլինի, որ առաջին փոխնախագահի պաշտոնում ակտիվ մեկը լինի։

Կ.Կարապետյանը նաև նշել է, որ Հանրապետական կուսակցությունը լքել չի պատրաստվում։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: