Խաչիկ Ասրյանը՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ համագործակցության մասին

Jun 23, 2018 Comments Off on Խաչիկ Ասրյանը՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ համագործակցության մասին

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը այսօր հիմնադիր համագումարում հայտարարեց «Հայոց արծիվներ.Միասնական Հայաստան» կուսակցության ստեղծման մասին:

Պատասխանելով հարցին, թե արդյոք իրենք պատրաստ են համագործակցել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ, նշել է, որ որևէ բան չի բացառվում։

«Այս պահին ոչինչ չենք կարող ասել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ համագործակցության, այլև՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության հետ կապված։ Առաջիկայում կորոշենք՝ ում հետ ենք համագործակցելու»,- նշել է նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: