Քաղաքացիները կրկին փակել են Ամուլսար տանող ճանապարհը

Jun 23, 2018 Comments Off on Քաղաքացիները կրկին փակել են Ամուլսար տանող ճանապարհը

Ջերմուկի բնակիչները փակել են դեպի Ամուլսար տանող ճանապարհը՝ բողոքելով հանքի շահագործման դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Բողոքող քաղաքացիներից մեկը հայտնել է, որ արդեն երկրորդ օրն է, որ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը փակ է:

«Մենք մի քանի անգամ էլ ենք փակել ճանապարհը, սակայն մեզ ասել են, որ աշխատանքները չեն շարունակվի հանքում, սակայն դրանից հետո ոսկու հանքում ավելի մեծ թափով են աշխատանքներ տարվում, դրա համար այս անգամ բողոքի ակցիաները չենք դադարեցնի»,-ասում է ճանապարհը փակած քաղաքացիներից Էդգարը:

Բողոքող քաղաքացիները կոչ են արել բոլորին միանալ իրենց, քանի որ Ամուլսարի շահագործումով ոչ միայն իրենք են վնասվում, այլև Հայաստանի բնակչությունը:

Նրանք հայտարարել են, որ երկուշաբթի օրը բողոքի ակցիա են անցկացնելու նաև Ջերմուկի քաղաքապետարանի դիմաց:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: