Փոքրի ֆեոդալիկների վերջը եկել է

Jun 25, 2018 Comments Off on Փոքրի ֆեոդալիկների վերջը եկել է

Նոր կառավարության հակակոռուպցիոն պայքարը ավգյան ախոռները մաքրելու տեսանկյունից առանձին դեպքերում լուրջ արդյունքներ է գրանցում: Օրերս հայտնի դարձավ, որ իրավապահները լրջորեն հետաքրքրված են Արարատի մարզպետարանի կրթության և գիտության բաժնի պետ Խաժակ Աղաբեկյանով, որը հայտնի է ընտրությունների  ժամանակ լրագրողներրի վրա հարձակվելով և ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելով: Խաժակ Աղաբեկյանը ծնունդով Ավշարից է և երկար տարիներ նախ եղել է Ավշարի դպրոցի տնօրենը: Հետագայում, երբ նա նշանակվեց մարզպետարանի կրթության բաժնի պետ, պաշտոնը փոխանցեց իր կնոջը: Խաժակ Աղաբեկյանը եղել է նաև բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար:

Նա իր կարիերայի ընթացքում ունեցած առաջընթացի համար պարտական է Ավշարի գործարանի սեփականատեր Արայիկ և Արամայիս Գրիգորյաններ եղբայրներին: Պատմում են, որ մարզի տնօրենների հետ շփվելիս նա հաճախ հրամայական տոնով է խոսել, աչքի ընկել անտակտ ու բռի պահվածքով: Ասում են, երբ տնօրեններին կանչում էի իր աշխատասենյակ կամ ինքն էր այցելում որևէ դպրոց, նստում էր տնօրենի աթոռին, ծխախոտը վառում, կիսափռված վիճակով նստում աթոռին և սկսում հրամաններ տալ: Ընտրությունների ժամանակ էլ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Խաժակ Աղաբեկյանը հարձկվել է Armtimes.com-ի թղթակցի վրա, հարվածել տեսախցիկին:

Ու թեև դեռ նախրոդ իշխանության ժամանակ սույն վարչության պետի գործունեության հետ կապված բազմաթիվ բողոքներ կային, ու այդ մասին տեղյակ էին վերադաս բոլոր ատյաններում, ընդհուպ մինչև նախկին վարչապետը, սակայն նա միշտ կարողանում էր մնալ անպարտելի: Աղաբեկյանի գործունեությունից մարզում համատարած դժգոհություն կա. նրանից բողոքում են ոչ միայն դպրոցները, այլ մինչև անգամ մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաները:

Տեղեկություններ կան, որ Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը, պաշտոնն ստանձնելուց հետո առաջարկել է Խաժակ Աղաբեկյանին ինքնակամ հեռանալ, սակայն հավանաբար վեջինս չի ընդունել մարզպետի առաջարակը: Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ մարզպետ Գարիկ Սարգսյանի առաջնահերթ թիրախում են մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և կրթության բաժնի պետը: Հատկանշական է, որ մարզպետն ու կրթության բաժնի պետը համագյուղացիներ են, սակայն նրանք քաղաքական հակառակորդներ են և ունեցել են տևական հակամարտություն։
Մի քանի օր առաջ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, որ հունիսի 20-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և Արարատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ Արարատի մարզպետարանի կրթության և գիտության բաժնի պետ Խաժակ Ա.-ն, 2009թ. լինելով Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, 2013 թ. պաշտոնեական լիազորությունները օգտագործելով՝ դպրոցի պահակ Հմայակ Դ.-ի հետ բանավոր ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ որպես դպրոցի 2-րդ պահակ ձևակերպել է Տիգրան Դ.-ին, որպես տեխնիկական աշխատող՝ Գոհարիկ Դ.-ին և Սուրիկ Հ.-ին, ովքեր չեն ներկայացել աշխատանքի, իսկ շուրջ 5 տարվա նրանց աշխատավարձերը բանկային քարտերի միջոցով ստացել է գործող պահակ Հմայակ Դ.-ն:

«Բացի այդ, 2014թ. նշված դպրոցի տնօրեն է նշանակվել Խաժակ Ա.-ի կինը՝ Գեղեցիկ Ա.-ն, որը դրսևորել է պաշտոնեական անփութություն՝ ձևակերպված վերոնշյալ աշխատակիցներին թողնելով աշխատանքի, ինչի արդյունքում Հմայակ Դ.-ն՝ շարունակել է ստանալ վերջիններիս աշխատավարձերը: Շուրջ 5 տարիների ընթացքում Հմայակ Դ.-ի կողմից իրացվել է շուրջ 10.000.000 դրամ:

Միաժամանակ Գեղեցիկ Ա.-ի կողմից 2017թ. սեպտեմբեր ամսից որպես հավաքարար ձևակերպվել է Գայանե Մ.-ն, ով չի ներկայացել աշխատանքի, սակայն ստացել է իր անվամբ ձևակերպված ամսական 54.480 դրամ աշխատավարձը, ընդհանուրը՝ 490.320 դրամ գումար: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Խաժակ Ա.-ն 2009թ.-ից լինելով Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, խաբեությամբ դպրոցը սնուցող էլեկտրաէներգիայի հաշվիչից ապօրինի հաղորդալար է անցկացնել իր բնակարան և այդ եղանակով 2009թ.-ից մինչև 2018թ. մայիս ամիսը անձնական կարիքների համար իրականացրել է էլեկտրաէներգիայի սպառում, ծախսված էլեկտրաէներգիայի գումարը վճարելով դպրոցի հաշվին՝ պետությանը պատճառելով գույքային վնաս: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն» : Արարատում հիմա բոլերը խոսում են՝ Արարարտի ֆեոդալիկներից մեկի վերջը եկել է:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: