Պետք է նշանակել նրան ,ով նախկին իշխանության հրամանը չկատարելու համար ազատվել է աշխատանքից

Jun 23, 2018 Comments Off on Պետք է նշանակել նրան ,ով նախկին իշխանության հրամանը չկատարելու համար ազատվել է աշխատանքից
Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը լուրջ կադրային խնդրի առաջ է կանգնել: Բանն այն է, որ նա ցանկանում է իր ճանաչած մարդկանց նշանակել պատասխանատու պաշտոններին, սակայն սպեցիֆիկ հիմնարկներում դժվար է նման մարդ գտնելը, ինչպես օրինակ՝ Քննչական կոմիտեն է: Վարչապետը չի ցանկանում ՔԿ նախագահի տեղակալներին նշանակել, իսկ Արմավիրի մարզի ոստիկանապետի թեկնածության մասով մամուլն այնքան գրեց, որ հարամեց վերջինիս նշանակումը։

Մեր տեղեկություններով՝ ՔԿ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է եղել շարժման ակտիվիստներից, 2017թ խորհրդարանական ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում առաջադրված փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ այդ պաշտոնը կարող է զբաղեցնել քննչական աշխատանքում բավականին մեծ փորձ ունեցող անձնավորություն, երկրորդը՝ տվյալ անձը պետք է շատ լավ տիրապետի գործող օրենսդրությանը, հնարավորինս քիչ թաթախված լինի կոռուպցիոն ռիսկերի մեջ եւ չհանդիսանա նախկին պաշտոնատար անձանց կատարողներից:

«Նման անձնավորություններ կան մեր պետությունում, որոնք նախկին իշխանության հրամանները չկատարելու համար աշխատանքից ազատվել են, պետք է նրանցից ընտրություն կատարել: Ես այս պահին չեմ պատկերացնում պաշտոն, որը ինձ կկտրի փաստաբանական գործունեությունից, իսկ ապագայի մասով կերեւա»,-ասաց փաստաբանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: