Ասում են` առաջիկայում էլ Տարոնի տուն մտնելու մասին են «կինո» ցույց տալու․․․

Jun 23, 2018 Comments Off on Ասում են` առաջիկայում էլ Տարոնի տուն մտնելու մասին են «կինո» ցույց տալու․․․

Կարմեն Դավթյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բանը․
-Էն բանը․․․
Ասում են` առաջիկայում էլ Տարոնի տուն մտնելու մասին են <<կինո>> ցույց տալու․․․
-Ռեժիսյուրայի առումով մեր <<նյու-ֆելնիները>> հաստատ խնդիր են ունենալու․․․
-Որովհետեւ Մանվելի <<կինոն>> օսկարյան էր․․․
– Ահավոր տպավորիչ։ Ահավոր․ թե գլխավոր դերակատարի, թե սցենարի, թե՝ կասսայի․․․
-Բայց, հասկանում եք՝ երկրաչափական պրոգերսիայի կարիք կա․․․
– Տարոնի մասով <<տուշոնկան>> ու կոնյակն, անգամ գողացված գազոնը, ու գարունը մեզ շոյող կակաչների քնքույշ նամակները չեն տպավորի․․․․ չէ, չե՝ն տպավորի ու շոկ պատճառի․․․
-Նյու-իշխանությունները, թանկագին ԱԱԽ-ն․ Մեծն իշխանիկ Նիկոլայն արդեն <<ընտելացրել են>> փոքրիկ իշխանիկներիս՝ Հայաստանի հպարտ քաղաքացիներիս․․․
-Հասկանում  եք՝
-Առնվազն պետք է մի քանի <<Սմերչ>>, մի երկու սուզանավ ու երեքից-չորս միջուկային մարտագլխիկ․․․ հայտնաբերվի Տարոնի նկուղում․․․
-Որպեսի <<the show must go on>>…
-Պարոնայք․․․ նիշը բարձր է բռնել պետք․․․
Ուրեմն․․
Հ․Գ․
-Օ՜ն, առաջ, տղե՝րք․․․ եւ հիշե՝ք․
-Գագիկ Խաչատրյանի դեպքում հեշտ է լինելու
-Յուքոմի շնորհիվ միանգամից հայտնվելու եք տիեզերական նոր <<նոր իզմերենիայում>>՝ 20-D ձեւաչափում․
-Մի հապաղեք, սնիգերսվեք․․

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: