Ինչպես է տեղի ունեցել երկու ոստիկանի կյանք խլած վթարը, և ինչ արագությամբ է վարել Ճվճվ Արոյի որդին

Jun 23, 2018 Comments Off on Ինչպես է տեղի ունեցել երկու ոստիկանի կյանք խլած վթարը, և ինչ արագությամբ է վարել Ճվճվ Արոյի որդին

2018թ. հունվարի 8-ին երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը մակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին:

Քրեական գործի շրջանակներում Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով`Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում՝ 60 կմ/ժ գերազանցելով 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ոստիկանության ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել:

Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին և ուղևոր`Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ: Այս մասին տեղեկանում եք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: