Սպասում են Փաշինյանի այցին

Jun 23, 2018 Comments Off on Սպասում են Փաշինյանի այցին

«Փաշինյանին Բրյուսելի ամենաբարձր ղեկավարությունը սպասում էր շատ ավելի վաղուց, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ այցը հնարավոր չեղավ կազմակերպել մայիս ամսին: Մոգերինի-Փաշինյան հեռախոսազրույցի ընթացքում առաջարկ էր եղել ներկա գտնվել մայիսի 16-ին Եվրոպական խորհրդարանում ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման քվեարկությանը, որից բացի, ԵՄ-ն որոշել էր աջակցություն հայտնել ՀՀ նոր իշխանություններին՝ խոստանալով համագործակցության, ֆինանսավորման ընդլայնում որոշ ոլորտներում, փորձելով խրախուսել ՀՀ նոր իշխանությունների պայքարը հանուն բարեփոխումների:

Սակայն այդ արարողությունն անցավ առանց ՀՀ նորընտիր վարչապետի, սակայն առաջիկայում` հուլիսի 4-ին, նախատեսվում է գործընկերության մասին համաձայնագրի (CEPA) ամփոփիչ քվեարկությունը, և այս անգամ, ըստ ամենայնի, հայկական կողմը կունենա ամենաբարձր մակարդակի ներկայացվածություն»,- այս մասին «168 Ժամին» տեղեկացրել են բրյուսելյան աղբյուրները՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցին:

Ըստ մեր տեղեկությունների` եվրոպական կողմն ակնկալում է, որ այցը տեղի կունենա քվեարկության օրերին:

«Բնականաբար, փաստաթուղթը կվավերացվի մեծամասնության կողմից, ինչպես մայիսին: Որևէ մեկը կասկածներ չունի այս առիթով, և դա դրական մթնոլորտ կստեղծի պաշտոնյաների բանակցությունների համար, որոնք նախատեսվում են հիմնականում վիզային ազատականացման և բիզնես կապերի խորացման հարցերի շուրջ»,- փոխանցել են մեր աղբյուրները:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: