Ասկերանի «Միրզաջան» կոչվող տեղամասից «Զինվորի բաժին» գրառմամբ վաճառքն արգելված պահածոների դատարկ տարաներ են հայտնաբերվել

Jun 23, 2018 Comments Off on Ասկերանի «Միրզաջան» կոչվող տեղամասից «Զինվորի բաժին» գրառմամբ վաճառքն արգելված պահածոների դատարկ տարաներ են հայտնաբերվել

Հայտնաբերվել է վաճառքն արգելված պահածոների դատարկ տարաներ
Հունիսի 21-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության և ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, համատեղ իրականացված ստուգման արդյունքում, Ասկերան քաղաքի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» գրառմամբ 25 հատ մսի և 229 հատ տարբեր տեսակի պահածոների դատարկ տարաներ, ինչպես նաև 8 հատ ստվարաթղթե տուփ՝ «Գյումրու թիվ 20 դպրոց գուլպաներ», «Գյումրին Ձեզ հետ է», «Հայ զինվորին», «Պատիվ Հայ զինվորի», «Զինվորի բաժին» գրառումներով:

Արցախի ոստիկանություն

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: