Գարիկ Մարտիրոսյանը ցնցված է Արգենտինայի հավաքականի խաղից

Jun 23, 2018 Comments Off on Գարիկ Մարտիրոսյանը ցնցված է Արգենտինայի հավաքականի խաղից

Ռուսաստանում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Արգենտինայի երկրպագուները երեկ սարսափից լացում էին, տեսնելով, թե ինչ է անում իրենց հավաքականը՝ Խորվաթիայի հետ հանդիպման ժամանակ։ Խորվաթները հաղթեցինհանդիպումը 3։0 հաշվով։ Իսկ Գարիկ Մարտիրոսյանը, ով հայտնի ֆուտբոլասեր է, Instagram-ի իր էջում հանդիպմանը նվիրված հետեւյալ գրառումն է հրապարակել․

«1․ Ափսոս, որ Մեսսիին ոչինչ չհաջողվեց։ Ես նրա համար շատ էի ցավում։ Նա իրոք փայլուն խաղացող է, բայց ոչ այս ԱԱ-ում։

2․ Արգենտինան այն թիմը չէ, որի խաղին կցանկանայիր հետեւել ու առավել եւս հիանալ։ Նույնիսկ հաշվի չեմ առնում 11 մետրանոցները, որոնք Մեսսին չխփեց, ու Կաբալյերոյի սխալը։ Պարզապես, Արգենտինայի ամբողջ խաղը Արգենտինայի մակարդակը չէր։

3․ Խորվաթները ուժեղ են բոլոր դիրքերում։

4․ Խորվաթիան արժանի էր այդ հաղթանակին ու կարող է շատ հանդիպումներ հաղթել այս ԱԱ-ում։ Ամեն դեպքում, խորվաթ ֆուտբոլիստների այս սերունդն արդեն արժանի է այդ հաղթանակներին։ Կեցցե՛ք»,- գրել է Գարիկը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: