Սպարտակ Սեյրանյանը մինչ մանդատ ստանալը գործազո՞ւրկ էր

Jun 23, 2018 Comments Off on Սպարտակ Սեյրանյանը մինչ մանդատ ստանալը գործազո՞ւրկ էր

«Փաստ» թերթը գրում է. «Մայիսի 16-ին Ազգային ժողովի պատգամավոր դարձած Սպարտակ Սեյրանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Սպարտակ Սեյրանյանը հայտարարագրել է մեկ բնակարան և 30 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ եկամուտներ չի ունեցել: Ստացվում է, որ նա մինչ պատգամավոր դառնալը գործազուրկ է եղել:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում պատգամավորական մանդատ տրամադրեց Սպարտակ Սեյրանյանին այն բանից հետո, երբ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը վայր էր դրել պատգամավորի մանդատը: Իսկ համամասնական ցուցակի հաջորդ համարը Բաբայանից հետո Սպարտակ Սեյրանյանն էր:

Սեյրանյանը օրենսդիր մարմնում է եղել նաև տարիներ առաջ: 2006 թ. նա պատգամավոր էր ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով: 2008 թ. նախագահի հրամանագրով նշանակվել էր Կրթության և գիտության նախարար: Այդ պաշտոնին, սակայն, նա մնաց միայն մեկ տարի՝ ազատվեց աշխատանքից 2009 թ.՝ իշխանական կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալու կապակցությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: