«Հարուստների տղաները զորամասի տարածք էին մտնում սեփական թանկ ավտոմեքենաներով». Ոսկան Սարգսյան

Jun 23, 2018 Comments Off on «Հարուստների տղաները զորամասի տարածք էին մտնում սեփական թանկ ավտոմեքենաներով». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է.

Նախկինում, երբ մեր բանակում տեղի ունեցող արատավոր երևույթների մասին զգուշորեն գրում էի, արժանանում էի կեղծ հայրենասերների և ազնիվ մոլորյալների հարձակմանը: 2 տարի, ամեն շաբաթ, Երևանի «Այրարատ» կինոթատրոնի մոտից շապիկ, կիսագուլպա, հիգիենայի պարագաներ, սնունդ, փող եմ ուղարկել Արցախի առաջնագծում ծառայող կրտսեր որդուս, տեղափոխողին տալով ծանրոցի յուրաքանչյուր կգ-ի համար 500 դրամ, ուղարկված դրամի 10 տոկոսը: Պետք է հետաքննություն անցկացնել զորամասերին կից խոզանոցների (ուր զինվորի չկերած անորակ ճաշով տարիներ շարունակ խոզեր են բտվել) հրամանատարներին պատկանող, զորամասերի տարածքում գործող թեյարանների և այլնի վերաբերյալ: Հայաստանի թիկունքային քաղաքի բնակիչն ինձ մատնացույց արեց սեփական թանկ ավտոմեքենաներով զորամասի տարածք մտնող զինվորներին, ասելով՝ հարուստների լակոտներն են, իբր ծառայում են: Զորամասերի հրամանատարները տասնյակ հազարավոր դոլարանոց մեքենաներ են վարում, աշխատավարձո՞վ են գնել: Կոռուպցիան այսուհետ Հայաստանում, հատկապես` բանակում, տեղ չպիտի ունենա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: