Արկերով բարձված ՊՆ «Ուրալը» կողաշրջվել է/տեսաշար/

Jun 23, 2018 Comments Off on Արկերով բարձված ՊՆ «Ուրալը» կողաշրջվել է/տեսաշար/

Հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհին ՊՆ հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, կոտրել այն և կողաշրջվել՝ բախվելով գազախողովակին։ Ինչպես դեպի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին և ուղևորին, ովքեր հրաժարվել են բժշկական օգնությունից։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի գլխավորությամբ, սակայն, քանի որ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կոտայքի մարզի ծառայողները։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները։ Վարորդին ու ուղևորին առաջինը օգնության են հասել գյուղացիները, ու արդեն դեպքի վայր ժամանած ռազմական ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիներն ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի են բերել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել «սնարյադներով» ու երջանիկ պատահականությամբ պայթյուն տեղի չի ունեցել։ Ռազմական ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: