Մանվել Գրիգորյանին զրկել են Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից

Jun 23, 2018 Comments Off on Մանվել Գրիգորյանին զրկել են Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից

Արթիկի ավագանին հունիսի 22-ին որոշում կայացրեց զրկել Մանվել Գրիգորյանին Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից: Նիստն արտահերթ է եղել և ավագանու քննարկմանն է ներկայացվել Մանվել Գրիգորյանին Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: Ինչպես ներկայացված էր նիստին, Արթիկ համայնքի ղեկավարը և ավագանու անդամները, համայնքապետարանի և նրա ենթակա հիմնարկների աշխատակիցները, Արթիկի ողջ հանրությունը խորը զայրութով և հիասաթափությամբ են ընդունել Երկրապահ Կամավորական Միության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կատարած չարաշահումների վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված բացահայտումների մասին տեղեկատվությունը: Բազմաթիվ քաղաքացիներ պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկ համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից, որը նրան տրվել է 2006 թվականի նոյեմբեր ամսին: Մանվել Գրիգորյանին կոչումը շնորհվել էր 2006 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 15 որոշմամբ:

Նիստին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 11 անդամներ, ովքեր միաձայն կողմ են քվեարկել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: