Աննա Հակոբյանի եղբայրը լինելու հանգամանքը խանգարում է՞

Jun 22, 2018 Comments Off on Աննա Հակոբյանի եղբայրը լինելու հանգամանքը խանգարում է՞

Հասարակության զգալի մասը պատրաստ է արդար ընտրությունների գնալ, սակայն մի հատված կա, որ կտրվի ընտրակաշառքի գայթակղությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին «Թավշյա զրույցներ հեղափոխության դեմքերի հետ» հանդիպմանն ասել է ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Արդարադատության դեպքում մենք կարող ենք ձերբազատվել շատ խնդիրներից: Հանրության մեջ այդ կառույցի նկատմամբ վստահության պակաս կա: Խնդիրներ կան նաեւ արվեստի, մշակույթի ոլորտում, նշում հասարակության կրթական ցենզը բարձրացնելու անհրաժեշտության հետ կապված: Պետք է աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի թե՛ թատրոնները, թե՛ ֆիլմարտադրությունն ուղղված լինեն դրան: Իսկ հեռուստատեսությունները եթե չեն կրթում, պետք է գոնե չդեգրադացնեն»,- ասել է նա:

Իսկ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը լինելու հանգամանքը Հրաչյա Հակոբյանին չի կաշկանդում, միայն «փոքր-ինչ պարտավորեցնում է»

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: