Սահմանվել է պետական ծառայողների կողմից բնակարանների ձեռքբերման համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը

Jun 22, 2018 Comments Off on Սահմանվել է պետական ծառայողների կողմից բնակարանների ձեռքբերման համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով հաստատվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ձևը, միաժամանակ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ սահմանելով 2018 թվականի հուլիսի 23-ը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1734-Ն որոշմամբ (http://minurban.am/lows/files/303514754_1734k.pdf) հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգը:

Կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

Դիմում-հայտերի, գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետի, ինչպես նաև տեղեկանքի ձևին հնարավոր է ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով` http://minurban.am/lows/files/6430.pdf:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: