Ոստիկանությունը Վստրեչի ապերի փոխարեն այլ անձի էր բերման ենթարկել. խուզարկության մանրամասները (տեսանյութ)

Jun 22, 2018 Comments Off on Ոստիկանությունը Վստրեչի ապերի փոխարեն այլ անձի էր բերման ենթարկել. խուզարկության մանրամասները (տեսանյութ)
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ն քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի տունը խուզարկելու օրը թյուրիմացաբար այլ քաղաքացու է բերման ենթարկել:

Ոստիկանության աշխատակիցներին տվյալ տարածքի բնակիչներից մեկը սխալ է մատնանշել Արամ Վարդանյանի տան տեղը: Դրա արդյունքում նրանք սխալմամբ բերման են ենթարկել այդ տան բնակչին:

Ավելի ուշ ArmLur.am-ի նկարահանող խումբը ֆիքսել է, որ տվյալ անձին ազատ են արձակել:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ն խուզարկում էր Արամ Վարդանյանի տունը: Խուզարկությունն իրականացվել է ոստիկանությունում նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում: Նշենք նաև‚ որ այժմ Արամ Վարդանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: