Ահազանգ. Մարտունիում ՀԷԿ-երի շահագործման պատճառով հողեր կան, որոնք այլևս օգտագործման ենթակա չեն (video)

Jun 25, 2018 Comments Off on Ահազանգ. Մարտունիում ՀԷԿ-երի շահագործման պատճառով հողեր կան, որոնք այլևս օգտագործման ենթակա չեն (video)

Մարտունի քաղաքի բնակիչ, «Երկիր մոլորակ» ՀԿ նախագահ Վարդան Սիրեկանյանն այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ահազանգեց Գեղարքունիքում գործող ՀԷԿ-երի հետ կապված խնդիրների մասին. «10 կմ ջրամբարից Արգիճի գետի ամբողջ ջուրը տեղափոխում են դեպի ներքև՝ ՀԷԿ-ի հատված: Կառուցման ժամանակ խախտվել է տեղաբնակների ձայն ունենալու իրավունքը, որոնք պետք է որոշեն, թե ինչպիսի պայմաններում պետք է ապրեն»:
Քաղակտիվիստ Ավետիք Մուրադյանն էլ հավելեց, որ ՀԷԿ-ը կառուցվելուց հետո ջուրը լճացել է, ինչի հետևանքով 15 հեկտար հողատարածք ջրի տակ է մնացել, ավելին՝ լճացման հետևանքով հողեր կան, որոնք այլևս օգտագործման ենթակա չեն. «Ոչ մի կերպ չենք կարողանում պարզել, թե ում են պատկանում ՀԷԿ-երը: ՀԷԿ-ի էդ պատնեշը, որ սարքել են, մոտավորպես 10 կմ հատվածում գետի հունը փոխված է և խողովակով այլ տեղ է տարվում»:
Մանրամասները՝ տեսանյութում

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: