Պահանջում ենք վերաբացել կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումը. Կարեն Սարիբեկյան (կադաստրի նախկին աշխատակից) (video)

Jun 23, 2018 Comments Off on Պահանջում ենք վերաբացել կադաստրի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումը. Կարեն Սարիբեկյան (կադաստրի նախկին աշխատակից) (video)

Գեղարքունիքի մարզի Մարտունի տարածաշրջանի կադաստրի տարածքային ստորաբաժանման նախկին աշխատակից Կարեն Սարիբեկյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց մարզի տարածքային կադաստրի անօրնական փակելու պատմությունը. «2017 նոյեմբերին հրահանգավորեցին, որ անշարժ գույքի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումը պետք է լուծարվի: 2 ամսվա ընթացքում բոլորն ազատվեցին աշխատանքից և այլն: 40 աշխատող մնաց անգործ, միայն մի քանիսը եկան Երևան»:
Կարեն Սարիբեկյանը նշեց, որ իրենց ասել են՝ անշարժ գույքի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումը լուծարվում է օպտիմալացման շրջանակում. «Եթե բյուջեի սղության հիմքով գնում են օպտիմալացման, ապա Երևանի տարածքային ստորաբաժանման մեջ ինչպե՞ս են նոր աշխատատեղեր բացվում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: